Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Յոլա գնալու» բյուջե

«Յոլա գնալու» բյուջե
17.11.2015 | 01:54

Նորմալ երկրներում այն պաշտոնյաները, ովքեր հրապարակավ հայտարարում են, թե եկող տարի ավելի վատ ենք ապրելու, սովորաբար հրաժարական են ներկայացնում, բայց մեզանում նրանք շարունակում են մնալ կառավարության կազմում և «սպասարկել» հանրության շահերը:
Երեկվանից խորհրդարանը սկսեց 2016-ի բյուջեի քննարկումները: Անգամ ՀՀԿ-ականները չեն թաքցնում, որ սա «յոլա գնալու» բյուջե է, քանի որ սոցիալական լուրջ ծրագրեր չկան, ու այսպիսի պայմաններում դժվար է ակնկալել տնտեսության աշխուժացում: Ավելին, հաջորդ տարվա բյուջեն են քննարկում` այս տարվա բյուջեից «չպրծած»:
Այս տարվա ավարտին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, բայց, մեր տեղեկություններով, կառավարությունը չի հասցրել բյուջեն ամբողջովին «կատարել» ու դժվար թե առաջիկա ամսում դա «գլուխ բերի»:
Ի դեպ, այն փոքր աճն էլ, որ եկող տարվա համար են «նկարել», գոյանալու է դրսից բերված վարկերի հաշվին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ